Գործեր, որոնք պետք է պարտադիր հասցնել անել մինչ Ամանոր․ Սա շատ կարևոր է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր տարու սկիզբը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբ։ Ու դրա համար էլ այս փուլը պետք է սկսել՝ դրան պարտադիր նախապատրաստվելով։ Ու այսօր կպատմենք, թե ինչ կարևոր գործեր է պետք հասցնել անել մինչ հին տարվա ավարտը։
Ներել և ներողություն խնդրել
Ինքներդ ձեզ հոգևոր նվեր արեք Նոր տարուն ու սկսեք այն մաքուր խղճով և հանգստությամբ։ Դրա համար պետք է բաց թողնել հին խռովները՝ ներելով ուրիշներին ու ինքներդ էլ ներողություն խնդրելով։ Սա կարևոր և բարդ գործ է։
Հրաժեշտ տալ
Որպեսզի գալիք տարում ունենաք նորը, պետք է հրաժեշտ տալ հնին։ Ջնջեք ձեր կյանքից այն, ինչը վաղուց է խանգարում․ անպետք իրեր, դժբախտ հարաբերություններ կամ թունավոր մարդիկ։
Կատարել բոլոր խոստումները
Հիմա իսկական ժամանակն է, որ մինչ Նոր տարվա սկիզբը տաք բոլոր պարտքերն ու կատարեք խոստումները։
Ընդունել այն, ինչ փոխել չեք կարող
Փորձեք հաշտվել այն ամենի հետ, ինչը չեք կարող փոխել։ Գուցե ստիպված լինեք ընդունել սիրելի մարդու բացասական գծերը, օրինակ, երեխայի կամ ծնողի։ Պիտի դադարեք մեղադրել ինքներդ ձեզ՝ հիվանդության համար և սկսեք սիրով բուժվել։
Ավելին՝ այստեղ