Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևում պայթյուններ են որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ «Зеркало недели» պարբերականի թելեգրամյան ալիքին հղումով։
«Կիև, հայտնում են պայթյունների մասին»,- ասված է հրապարակման մեջ։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ Ուկրաինայի մայրաքաղաքում և Կիևի մարզում տեղական ժամանակով 04։15-ից մինչև 05։02-ը (երևանյան ժամանակով՝ 06։15-07։02) օդային տագնապ էր հայտարարվել։
Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է, որ լույս երկուշաբթի գիշերը մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել, ինչի պատճառով ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյի հաղորդմամբ՝ հակառակորդի թիրախների խոցումից հետո դրանց բեկորներն ընկել են բնակելի թաղամասերում, ինչի հետևանքվ կան վիրավորներ։
Մասնավորապես, Կիևի Դառնիցկի թաղամասում միջադեպի հետևանքով կոտրվել են բնակելի տներից մեկի ապակիները՝ վնասվածքներ պատճառելով երկու մեծահասակի և մեկ երեխայի։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ շտապօգնության ծառայությունը կանչեր է գրանցել քաղաքի մի շարք շրջաններից, այդ թվում՝ Գոլոսեևսկի, Դառնիցկի և Շևչենկովսկի թաղամասերից։