Մասկն անսպասելի պահանջով դիմել է Զելենսկիին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջել է բացատրել ամերիկացի Գոնսալո Լիրայի ձերբակալությունը։
Այսպես է միլիարդատերը պատասխանել ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի այն հայտարարությանը, թե Գոնսալո Լիրան հուլիսից ուկրաինական բանտում խոշտանգումների է ենթարկվում Զելենսկիին քննադատելու համար, և Բայդենը հավանություն է տալիս նման գործողություններին։
«Այն բանից հետո, երբ մենք Ուկրաինային միլիարդավոր դոլարներ ուղարկեցինք, նրանք նաև ամերիկացու բանտարկեցին: Գուցե խոսքը միայն Զելենսկու քննադատության մասին չէ, որովհետև եթե միայն դրա մասին է, ապա մենք մեծ խնդիր ունենք», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում:
Նա Զելենսկիին կոչ է արել «լուսավորել» ամերիկացիներին այս հարցում։
Մայիսի սկզբին Ուկրաինայում հայտարարվեց օտարերկրյա բլոգերի ձերբակալության մասին։ Ուկրաինական թերթերից մեկը նշել էր, որ խոսքը հավանաբար Գոնսալո Լիրայի մասին է։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գոնսալո Լիրա Լոպեսը ծնունդով ԱՄՆ-ից է և ունի Չիլիի քաղաքացիություն։ Սոցցանցերի իր տեսանյութերում նա քննադատել է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկիին։