Մոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրեն
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում 83-ամյա բնակչուհի Սուսաննա Թապալցյանը հայց է ներկայացրել Տվերսկոյի շրջանային դատարան՝ Ռուսաստանի նախագահին իրեն որդեգրել պարտավորեցնելու խնդրանքով։ Այս քայլին նրան դրդել են մեծ պարտքերը: Այս մասին Moscow Online-ի հետ զրույցում ասել է նրա դուստրը՝ Լուսինե Մարգարյանը։
Նրա խոսքով՝ տարածքը, որտեղ եղել է մոր հիմնած Парос սրճարանը, ապօրինաբար խլել են մորից, ինչպես նաև մոր կենսաթոշակային քարտի վրա 3 միլիոն պարտք է գոյացել՝ որպես իրավաբանական ծառայությունների դիմաց փոխհատուցում:
Մարգարյանը վստահեցնում է, որ իրենք «8 տարվա գրեթե ողջ եկամուտը դուրս են տվել»։ Այս իրավիճակից դուրս գալու համար կանայք եկել են այն եզրակացության. որպեսզի «օրենքը գործի, պետք է լինել ազդեցիկ մարդու բարեկամ»։ Ուստի 83-ամյա սրճարանատերը ցանկանում է դատարանի միջոցով ստիպել նախագահ Պուտինին որդեգրել իրեն։