Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Իսլամական խորհրդատվական խորհուրդը (Մեջլիս կամ խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը, որը վերաբերում է տեղեկատվական անվտանգության ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագրի մասին օրինագծին, հայտնում է IRNA-ն։
«Հիմք ընդունելով այս օրինագծի միասնական հոդվածը՝ հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Իրանի խորհրդարանի բաց նիստում քննարկվել է Ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության այս համաձայնագրի օրինագծի վերաբերյալ, որի ընդհանուր բովանդակությունը հաստատվել է 180 կողմ, 27՝ դեմ ձայներով։
Հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուիի խոսքով՝ երկու երկրների համագործակցությամբ օրինագիծը կարող է լուծումներ առաջարկել՝ հակազդելու պետությունների դեմ կիբերտարածությունում առաջացող սպառնալիքներին։