Իջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան համայնքի մի քանի բնակիչ 2022 թ․ ընթացքում, որպես սեզոնային բանվոր աշխատանքի ընդունվելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, աշխատանքի չեն գնացել, սակայն ստացել են աշխատավարձ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կիրանց բնակավայրի երեք բնակիչ 2022 թ. մայիսի 19-ից մինչև հուլիսի 15-ը, որպես սեզոնային բանվոր, աշխատանքի են ընդունվել «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, նրանց անվամբ յուրաքանչյուր ամիս դուրս է գրվել 73 հազար դրամ աշխատավարձ, սակայն նրանք աշխատանքի չեն գնացել, նույնիսկ տեղեկացված չեն եղել, որ տվյալ անտառտնտեսության աշխատակից են:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: