Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար:
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ին, նա այս մասին ասել է Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցներից հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին պատմել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան, որի խոսքով՝ ռուսաստանցի մարտիկները արարողության ժամանակ Պուտինին խնդրել են առաջադրվել:
«Ռազմաճակատում բոլորը անհանգստանում էին և մտածում, թե Պուտինը կառաջադրվի՞: Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց առաջադրման մեր խնդրանքը, ողջ Ռուսաստանը նրան աջակցում է», - ասել է Ժոգան:
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, մեկնաբանելով Պուտինի՝ ընտրությունների գնալու որոշումը, ասել է.«Մեր նախագահը երբեք չի խուսափել պատասխանատու որոշումներից, և այսօր նա հաստատեց դա։ Ես ինձ համարում եմ Պուտինի թիմի անդամ և, իհարկե, պաշտպանում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի այս որոշումը»։