Զինված հարձակում՝ ամերիկյան համալսարանում․ կան բազմաթիվ տուժածներ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լաս Վեգասի (ԱՄՆ) ոստիկանությունը հայտնել է Նևադայի համալսարանի կամպուսում զանգվածային հրաձգության մասին, գրում է BBC-ն։ Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետևանքով բազմաթիվ տուժածներ կան։
Հաղորդվում է նաև, որ ուժայինները վնասազերծել և սպանել են զինված հարձակում իրականացնող անձին։
Համալսարանի պաշտոնյաները ուսանողներին կոչ են արել անհապաղ տեղափոխվել անվտանգ վայր և հետևել նման միջադեպերի դեպքում ընդունված կանոններին։
Տուժածների վիճակի մասին տեղեկություններ չկան։ Լաս Վեգասի քաղաքապետ Քերոլին Գուդմանը սոցցանցերում իր խորը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ՝ հրաձգության մասին լուրն անվանելով «ողբերգական և սրտաճմլիկ»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն իր հերթին հայտարարել է, որ միջադեպը գտնվում է իշխանությունների հատուկ ուշադրության ներքո։