Դատախազը պահանջել է Քալբաջարում գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Բաքվում տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանում ապօրինաբար ձերբակալված զինծառայող Գագիկ Աշոտի Ոսկանյանի դատավարությունը, որի ընթացքում դատախազը պահանջել է Քալբաջարում գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:
Ոսկանյանը մեղադրվում է օգոստոսի 16-ին «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձի» համար։