Խոնարհվում եմ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին․ Նաիրի Սարգսյան
Socity«Աուդիտորների Պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով՝ Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթևան է մնացել 500 հազարից ավելի բնակիչ:
Ոգեկոչելով երկրաշարժի զոհերի հիշատակը՝ այսօր էլ մեր խոնարհումն ենք բերում աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Ցավոք, Հայաստանն այսօր էլ շարունակում է հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները: Մինչ օրս՝ երկրաշարժից 35 տարի անց, մենք շարունակում ենք առերեսվել դրա հետևանքով ունեզուրկ և անօթևան մարդկանց տխուր ճակատագրերին։
Եվս մեկ անգամ խոնարհվում եմ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, այս դժվարին օրերին բոլորիս մաղթում խաղաղություն, լավատեսություն և ուժ: