ԱՄՆ-ն դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն հինգշաբթի դադարեցնում է մասնակցությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին (ԵՍԶՈւՊ)։
ԱՄՆ-ն դադարեցրել է պարտավորությունների կատարումը պայմանագրի շրջանակում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից նոյեմբերի 7-ին ԵՍԶՈւՊ-ից դուրս գալու ընթացակարգի։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի դուրս գալը ԵՍԶՈւՊ-ից հիասթափեցնում է, եւ Մոսկվան, ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգիչ Ջոն Քիրբիի կարծիքով, Վաշինգտոնին այլ ընտրություն չի թողել՝ պայմանագրից դուրս գալուց բացի։ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի «պաշտպանության» համար կարող է փոփոխություններ մտցնել Եվրոպայում ուժերի տեղակայման մեջ՝ ԵՍԶՈւՊ-ից ՌԴ-ի դուրս գալուց հետո, ավելացրել է նա։ Ընդհանուր առմամբ, Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ մասնակցության դադարեցումը ԵՍԶՈւՊ-ին կուժեղացնի ՆԱՏՕ «պաշտպանության եւ զսպման հնարավորությունները՝ հանելով սահմանափակումները, որոնք ազդում էին պլանավորման, ծավալման եւ զորավարժությունների վրա»։