ՀԱՄԱՍ-ը մեղադրվում է պատանդներին թմրանյութեր տալու մեջ. TJP
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քնեսեթի Առողջապահության կոմիտեի անդամ Ռոնիտ Էնդվելտը ասել է, որ ՀԱՄԱՍ-ը պատանդներին տվել է հանգստացնող դեղամիջոցներ և, հնարավոր է, այլ հոգեակտիվ նյութեր, որպեսզի նրանք «երջանիկ տեսք ունենան» իրենց ազատման օրը: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Խոսքը Clonex-ի (Clonazepam) նման դեղամիջոցների մասին է: Դեղը ունի հանգստացնող ազդեցություն և օգտագործվում է երկբևեռ և տագնապային խանգարումների բուժման համար: Դրա ազդեցությունը տևում է 6-ից 12 ժամ։
Այս առնչությամբ կոմիտեի նախագահ Յոնի Մաշրիքին ասել է, որ Իսրայելի առողջապահության նախարարությունը պետք է այս տեղեկությունը տարածի աշխարհի բժշկական կազմակերպություններին։