«ԼՂ-ում բնակվողներն ունեին երկու ընտրություն․ կա՛մ դառնում էին Ադրբեջանի քաղաքացի, կամ՝ այլ բնակության վայր ընտրում»․ Ալիև
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2,5 տարի առաջ, երբ «վերականգնվել է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ԼՂ-ում հայկական մեծ զորախումբ է եղել»՝ նշելով, թե իբր այդ կերպ «անտեսվել է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները»։ Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«Մենք հույս ունեինք, որ այս հարցը կլուծվի։ Մենք հասկանում էինք, որ սա աննորմալ իրավիճակ է, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մեր դիրքորոշումը հստակ էր՝ ԼՂ-ում բնակվողներն ունեն երկու ընտրություն՝ կա՛մ նրանք դառնում են Ադրբեջանի քաղաքացի, և նրանց համար ստեղծվում են բոլոր իրավական դաշտերը, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում։ Այլ ճանապարհ չկար»,-ասել է Ալիևը։