«Դիլիջան» ազգային պարկի տարածքի հրդեհը դեռ մարված չէ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Դեկտեմբերի 5-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի մեծ ու փոքր օջախների մեծ մասը հնարավոր է եղել մեկուսացնել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մոտ 12 հա տարածքում, որին մասնկացում են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ, ՔՊՈՒՀ կենտրոններիի մոտ 260 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 35 աշխատակից և հարակից բնակավայրի 40 բնակիչ։
Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով փրկարարները ամենագնացներով և ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում մոտ 1 կմ բարձրության վրա։
Աշխատանքներին ներգրավված են 32 միավոր փրկարարական և անտառտնտեսության 9 միավոր տեխնիկա։
Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։