Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները․ մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մասնագետներն ուսումնասիրել են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը և ձևակերպել միահամուռ տեսակետ, որը հաստատվել է «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։ Տեղեկությունը հայտնում է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ–ն։
 
«Քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում»,– ասված է հայտարարությունում։
 
Դասագիրքն ուսումնասիրած մասնագետները 7 սխալ են առանձնացրել.
 
Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ․ դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստվի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։
 
Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։
 
Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեին սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։
 
Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։ Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։
 
Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։
 
Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար (ավելի մանրամասն, տես՝ Հավելված):
 
Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութը ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ, տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահատկությունները, բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։
 
Մասնագետները նաև տեխնիկական թերություններ են գտել` դասագիրքը կազմելիս չի իրականացվել կազմարարական պատշաճ աշխատանք, հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է՝ չհանդիսանալով լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։ Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի անճշտություններ։
 
Եզրակացությունը պատրաստած մասնագիտական խումբը, մերժելով հակագիտական ցանկացած դրսևորում, ցանկանում է հիմնահարցը պահել գիտական քննարկումների տիրույթում, բացառել անձնավորված քննադատության կամ հովանավորչության ցանկացած փորձ։ Նրանք մանկավարժ ու պատմաբան գործընկերներին կոչ են անում միանալ իրենց կարծիքներով և կառուցողական առաջարկություններով։
 
Եզրակացությունը ստորագրել են 19 մասնագետներ, որոնց մեծ մասը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են։
 
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որ ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution