Մայրը պատմել է, թե ինչպես է սպանել իր 3 երեխաներին. «Նրանք անընդհատ անհանգստացնում էին ինձ»
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարցաքննության ժամանակ 34-ամյա կինը ցուցմունքի սկզբում նա ասել է, որ երկու տղա և մեկ աղջիկ անհայտ պատճառով մահացել են քնած վիճակում։ Որդիները գտնվում են Վելիկիե Լուկի քաղաքի քաղաքային բնակարանում, իսկ դուստրը՝ Պսկովի շրջանի Մոկրիկի գյուղի առանձնատանը։ Հետո Դարիան հայտարարել է, որ երեխաները սովից են մահացել, քանի որ ինքը նրանց կերակրելու ոչինչ չունի։ Նա ի վերջո խոստովանեց, որ խեղդամահ է արել երեխաներին դեռ օգոստոսին:
Կինն ասել է, որ հոգնել էր երեխաներից։ Նրանք անընդհատ լաց էին լինում ու ուտելիք խնդրում։ Նախքան իր առաջնեկին խեղդամահ անելը Դարիան շատ էր խմել: Երեք օր խմել ու գնացել էր տնից։ Երբ նա վերադարձել էր, երեխաները շարունակում էին անհանգստացնել նրան։ Նա 4-ամյա որդուն շնչահեղձ է արել, փաթաթել նրան վերմակով և թողել բազմոցին։
Մեկուկես շաբաթ անց Դարիան նույն կերպ է վարվել իր երկրորդ որդու հետ։ Նա մոտավորապես 11 ամսական էր։ Ոչ ոք չգիտի տղայի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը։ Կինը նրան ծննդաբերել էր տանը եւ ոչ մի տեղ չէր գրանցել։ Մայրը նույնպես երեխային փաթաթել է վերմակով և դրել մահճակալի երկրորդ հարկի վրա։
Որդիների սպանությունից հետո Դարիան շարունակել էր բնակարանում ապրել իր երկու դուստրերի հետ՝ 8 և 5 տարեկան։ Սեպտեմբերի սկզբին ավագ աղջիկը հիվանդացել էր։ Մայրը շտապօգնություն չէր կանչել և բուժօգնություն չէր ցուցաբերել, այլ նրան տեղափոխել էր Մոկրիկի գյուղ՝ առանձնատուն։ Աղջիկը այնտեղ մահացել է։ Մայրը, ինչպես միշտ, փաթաթել է նրան վերմակով ու գնացել տուն։
Դարիան ձեռք չի տվել վերջին երեխային՝ հինգ տարեկան դստերը։ Հայրը, կնոջ խոսքով, հետաքրքրվել էր երեխաներիով , ուստի նրանց անհետացումը կասկածի տեղիք էր տվել։