Դիրքերը հիմա էլ ամրապնդում են իրավապահ համակարգում. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ գործող իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են դրսևորում արևմտյան դրամաշնորհներով սնվողների կամ, հավաքական ասված, «սորոսականների» կողմից առաջարկվող նախաձեռնություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։
Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ խոսում են այն մասին, որ «եթե ուզում ես գործերդ լավ լինեն և ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ շրջանակը լայն թափով սկսել է մասնակցություն ունենալ իրավապահ որոշ մարմիններում նախատեսվող փափոխություններին և ընդհանուր կադրային քաղաքականությանը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ կառույցներից մեկում օրերս տեղի ունեցած կադրային վերադասավորումները, ինչպես և հաստիքային փոփոխություններն անմիջականորեն կատարվել են հենց, այսպես կոչված, «սորոսականների» միջնորդությամբ։
Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է վստահել դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում