Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են
EconoмицсՉինաստանում արևային վահանակների գները հասել են պատմական նվազագույն ցուցանիշների՝ լուրջ փոփոխություններ հարուցելով ողջ ոլորտում։ Արևային վահանակների շուկան բախվել է արտադրության գերակատարման և պահանջարկի նվազման հետ։ Այս միտումներն ազդեցություն են գործում ոչ միայն Չինաստանի ներքին շուկայում, այլ նաև գլոբալ արևային ինդուստրայում, քանի որ Չինաստանն արևային վահակների և մարտկոցների թիվ 1 արտադրողն ու արտահանողն է։
Հատկապես նվազել են «PerC» և «TOPcon» արևային վահանակների գները։ Գները նվազում են արդեն 1 ամիս շարունակ, շուկայի գերբեռնվածության պատճառներով արտադրողները նվազեցրել են արտադրության ծավալները։ Նախկինում դրա մակարդակը կազմում էր 70-80 %, իսկ այժմ նվազել է մինչև 50-60 %-ի։ Բազմաթիվ մանր գործարարներ չեն դիմանում մրցակիցների ճնշմանը և ստիպվաած են լքել շուկան։
Ցածր պահանջարկը նաև նկատելի է արտահանման շուկաներում։ Եվրոպայում Սուրբ ծննդյան տոների պատճառով նկատվում են արևային վահանակների տեղադրման դանդաղում։ Բրազիլիայում, որը Լատինական Ամերիկայի խոշորագույն արևային շուկան է ևս 11,2 %-ով ակնկալում են ներմուծման նվազում։
Գները զգալիորեն նվազել են նաև Հարավարևելյան Ասիայում։ Փորձագետները կանխատեսում են, որ նման իրավիճակը դեռ բավական երկար է պահպանվելու։
Չինաստանն աշխարհում արևային վահանակների խոշորագույն արտադրողն է։ 2022 թվականին Չինաստանից արևային էներգետիկայի սարքավորումների արտահանումն աճել էր 64 %-ով՝ հասնելով 52 միլիարդ դոլարի։ Չինական վահանակներն ու մարտկոցները 57 %-ով էժան են ամերիկյան և եվրոպական անալոգներից, ինչը դրանք ավելի հրապուրիչ է դարձնում միջազգային գնորդների համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Ավագյան