Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց
Socity«Նիկոլ Փաշինյանը քաղաքական առումով ոչ մեկ է, դրա համար չարժե իր մասին շատ խոսել։ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության համար նույն դերակատարությունն ունի՝ ինչ Նաիրի Հունանյանը: Մեկը գնդակահարել է պետական ինստիտուտները, մյուսը՝ երկրի բովանդակությունը»: Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած «Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Պետք է գտնել հասարակությանը կոնսոլիդացնող նոր իդեա: Ընդդիմության առաքելությունն է՝ չտրվել իշխանության նարատիվին: Ընդդիմությունը պետք է դառնա դառը դեղահաբերով ճշմարտություն ասող սեգմենտ: Փաշինյանին հեռացնելը պարտադիր է, բայց դրանով երրորդ հանրապետության հիմքում ընկած ազգային նախագիծը հետ չես բերելու: Ոնց որ՝ Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին հետ չենք կարող բերել»,- հավելել է քաղաքագետը