«Ինտերը» մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մխիթարյանի հետ
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ավարտում է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Սպասվում է, որ մինչեւ Նոր տարի կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Հունվարի 21-ին Մխիթարյանը կնշի ծննդյան 35-ամյակը։ Նրա գործող պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Մխիթարյանը 2022թ․ ամռանն իտալական «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր»։