Մահվան ելքով վրաերթը կատարել էր 17-ամյա պատանին. Նա ձերբակալվել է
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 26-ին Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 1989 թ. ծնված Սարգիս Բադալյանին, որը մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ մահվան ելքով վրաերթը «ՎԱԶ-21063» մակնիշի մեքենայով կատարել էր նորաշենցի 17-ամյա պատանին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: