Թուրքիայի ազգային անվտանգության նիստի օրակարգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի 2023-ի վերջին նիստը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նիստին քննարկվելու է Պաղեստինի Գազայի հատվածի, ինչպես նաև Կովկասի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Անդրադարձ է կատարվելու նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Նիստի օրակարգում են լինելու նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: