ՀԱՄԱՍ-ը մտադիր է ազատ արձակել ևս 20 պատանդի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող ևս 20 պատանդ կարող է ազատ արձակվել երկու օրվա ընթացքում, հայտարարել է Կատարի ԱԳՆ-ն։ Նրա ներկայացուցչի հայտարարությունը մեջբերում է Al Jazeera-ն։
Դոհան հայտնել է, որ պաղեստինյան խմբավորումը հաստատել է այս մտադրությունը։
Նոյեմբերի 27-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են երկարաձգել հումանիտար զինադադարը ևս երկու օրով՝ մինչև նոյեմբերի 29-ը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի իշխանությունները ստացել են ազատ արձակման համար նախատեսված անձանց ցուցակը։ Նրանք, սակայն, չեն նշել, թե խոսքը քնաի մարդու մասին է: