Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ ամեն տարի վերանայվում է էներգաարտադրության հաշվեկշիռը։
«Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, հաշվեկշիռն ենք վերլուծում»,-ասաց նա։
Բաղրամյանը բացատրեց, որ այսօր շուկայի ազատականացում է տեղի ունենում, և արդյունքում, եթե խոշոր սպառողները դուրս են գալիս էներգետիկայի շուկայից և չկարգավորվող գներով են ձեռք բերում էներգիա, բնականաբար, որոշակի հաստատուն ծախսերի բեռ մնում է էներգոհամակարգում։ «Այդ բեռը կարող է ազդել կենցաղային սպառողների վրա, որոնք դեռևս մնում են կարգավորվող սակագների տակ»,-հավանական թանկացումն այսպես բացատրեց ՀԾԿՀ նախագահը։
Ավելին՝ այստեղ