Ավելի քան 2660 մեքենա երթևեկության թույլտվության է սպասում Վերին Լարսում
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհի ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։
Մինչդեռ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում նշվում է, որ ներկայում Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2669 բեռնատար ավտոմեքենա:
Հստակեցվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։