Ատամի hեռացումից hետո 5 տարեկան երեխա է մաhացել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տղայի ծնողները ոստիկաններին պատմել են, որ նոյեմբերի 10-ին նրան տարել են մասնավոր ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրա մոտ կարիես է ախտորոշվել: Բժիշկները ընդհանուր անզգայացման տակ հեռացրել են երեխայի մեկ ատամը և պլոմբավորել չորս ատամ:Երեխան սկսել է արյունահոսել, մարմնի ջերմաստիճանը բարձրացել է, և նա սկսել է ցնցվել։ Բժիշկները, այնուամենայնիվ, դեղորայք են նշանակել ու տուն ուղարկել երեխային: Շուտով երեխան կրկին վատ է զգացել, և ծնողները նրան տարել են պետական հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղային. նոյեմբերի 13-ին նա մահացել է բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ թթվածնի պակասի պատճառով:
Տղայի ծնողները պատմել են, որ անեսթեզիոլոգը անզգայացումից առաջ ոչ մի անալիզ չի արել և հեռացել է կլինիկայից՝ չսպասելով, որ վիրահատությունից հետո երեխան ուշքի կգա:
Ավելին՝ այստեղ