15-ամյա աղջիկների դիեր են հայտնաբերել. նրանց մոտ եղել են էլեկտրոնային ծխախոտներ, թմրանյութ և վեց դատարկ ալկոհոլային շշեր
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրովի մարզի Բելայա Խոլունիցա քաղաքի բնակարաններից մեկում երկու աշակերտուհի է մահացել։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 15-ամյա դեռահասների մարմինները հայտնաբերել է աղջիկներից մեկի մայրը։ Նրանց կողքին եղել են նաև էլեկտրոնային ծխախոտներ, թմրանյութ և վեց դատարկ ալկոհոլային շշեր։
Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։ Աղջիկների մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Քննիչները ստուգել են նրանց բջջային հեռախոսները։