Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 9.2 տոկոսով
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին 9.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.4 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-հոկտեմբերին 2022-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 12.1 տոկոսով:
2023 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.6 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.5 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 41.2 տոկոսով: Ընդ որում՝ նախորդ տարվա 10 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 38.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 42.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 390.27 դրամ: