Տղամարդը հրկիզել է տունը, որի ներսում եղել են երկու դեռահասներ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգում նոյեմբերի 26-ի գիշերը 47-ամյա տղամարդը հրկիզել է փայտե տուն, որի ներսում երկու դեռահասներ են եղել։ Իրավապահները արագորեն բերման են ենթարկել նրան:
Ըստ KP-Ekaterinburg-ի՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շարտաշ լճի տարածքում։ Ըստ հրապարակման՝ այդ պահին տանը եղել են մի կին, նրա 17-ամյա որդին և 15-ամյա եղբորորդին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, տղամարդը կողպել է դռներն ու այրել դրանք։ «Կինն ու դեռահասները թաքնվել են սենյակներում, իսկ մինչ այդ նա նրանց վրա աթոռներ է նետել»,- ասվում է հոդվածում։
Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել գողության, առևանգման և կողոպուտի համար։ Նա 20 տարի անցկացրել է բանտում։ Դեպքից հետո նրա դեմ գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով։ Այժմ նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում։ Մարզի քննչական կոմիտեն ձեռնպահ մնաց մեկնաբանություններից։