Բժիշկը զգուշացրել է քաղցկեղի առաջացմանը նպաստող սովորության մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի սովորություն, որը շատերին անվնաս է թվում, կարող է հանգեցնել վարակի և քաղցկեղի զարգացման, զգուշացրել է նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան։ Այս մասին նա խոսել է Газета.Ru-ի հետ զրույցում։
Դեմյանովսկայան շուրթերն ու այտերը ակամա կծելը կապում է քաղցկեղի առաջացման հետ։
«Շրթունքները և այտերը կծելը պատկանում է պաթոմիմիայի՝ օբսեսիվ խանգարումների, որոնց դեպքում մարդ ինքն իրեն վնաս է պատճառում: Պաթոմիմիայի այլ հնարավոր դրսևորումներ են՝ մազ քաշելը, մաշկը քորելը և բշտիկները սեղմելը»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է բժիշկը։
Լորձաթաղանթների հաճախակի և երկարատև վնասվածքները, նյարդաբանի խոսքով, կարող են առաջացնել նախաքաղցկեղային հիվանդություններ՝ լեյկոպլակիա և նույնիսկ քաղցկեղ։
Լեյկոպլակիայով, շարունակել է Դեմյանովսկայան, սպիտակ խտացումներ են ձևավորվում այտերի և շուրթերի ներքին մակերեսին, լեզվին, լնդերին և քիմքին, կենդանի էպիթելային բջիջները վերածվում են խիտ եղջյուրավոր թեփուկների, իսկ թեփուկները վերածվում են կոպիտ գոյացությունների:
Մասնագետը նշել է՝ վիճակագրության համաձայն՝ լեյկոպլակիայով հիվանդ մարդկանց մոտավորապես 17 տոկոսի մոտ զարգանում է բերանի խոռոչի թիթեղաբջջային քաղցկեղ: