Թուրքիայում փոթորկի ու առատ տեղումների հետևանքով քաղաքներ են հեղեղվել (տեսանյութ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում առատ տեղումների ու փոթորկի հետևանքով մի շարք քաղաքներ են հեղեղվել: Ինչպես հաղորդում է երկրի աղետների կառավարման վարչությունը, անբարենպաստ եղանակի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս տասը՝ վիրավորվել։
Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ Էգեյան և Միջերկրական ծովերն ափերից դուրս են եկել, ինչի հետևանքով հեղեղվել են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Իզմիրն ու Անթալիան։
Հաղորդվում է, որ Իզմիրում Կարշիյակ ու Կոնակ թաղամասերում հեղեղվել են ափամերձ շրջանները, այգիները, ճանապարհները, գրասենյակները, բազմաբնակարան շենքերն ու խանութները
Հեղեղումների պատճառով իշխանությունները վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ են հայտարարել 81 նահանգներից 47-ում, «դեղին» մակարդակ՝ 29 նահանգում։
Ստամբուլում ջերմաստիճանն իջել է միանգամից 10 աստիճանով, մի շարք շրջաններում անձրևները շարունակվում են։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ