Վրաստանի և Իտալիայի ՊՆ-ները 2024 թ․ երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանում է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը։ Այցի նպատակը պաշտպանության ոլորտի գերատեսչությունների միջև երկկողմ խորհրդատվությունների անցկացումն է, հայտնում են երկրի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Գռուզիա Online-ը:
Նշվում է, որ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։ Վրացական կողմը իտալացի հյուրերին ներկայացրել է ՊՆ-ում իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման արդյունքում Վրաստանի և Իտալիայի պաշտպանական գերատեսչությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր է ստորագրվել։
Իտալիայի և Վրաստանի ռազմական գերատեսչությունները ակտիվորեն համագործակցում են ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի շրջանակներում միջազգային վարժանքների, ինչպես նաև ռազմաքաղաքացիական համագործակցության, ռազմական կրթության և ավիացիայի հարցերում։