Պատգամավորի 55-ամյա ամուսինը բռնաբարել է 12-ամյա աղջկան, ինչից հետո նրան ստիպել են հեռացնել պտուղը
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի Հանրապետության Ժամբիլի շրջանի Ժանաթաս քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել:
Տեղի 55-ամյա բնակիչը բռնաբարել է 12-ամյա աղջկան՝ արդյունքում աշակերտուհին հղիացել է։
Ինչպես պարզվել է, բռնաբարողը աղջկան նոր հեռախոս տալու պատրվակով տարել է իր տուն, սակայն ավելի ուշ ՝ սկսել է սպառնալ նրան։ Տուժածը ուսուցիչներին պատմել է ամեն ինչ, նրան ուղարկել են աբորտի:Իսկ մորը տեղեկացել են միայն այն բանից հետո, երբ ամեն ինչ տեղի է ունեցել։
Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բռնաբարության մեջ կասկածվողը Մասլիխաթ շրջանի պատգամավորի ամուսինն է:
Հանցագործը բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ.