ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարը 15 րոպե անց խախտվել է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 24-ին հրադադար է սկսվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Հրատարակության համաձայն՝ Գազայում պահվող 13 պատանդներ, ինչպես նաև իսրայելական բանտերից անորոշ թվով պաղեստինցի բանտարկյալներ այսօր ազատ կարձակվեն։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև զինադադարը համաձայնեցվել է Քաթարի միջնորդությամբ։ Միաժամանակ, ժամանակավոր զինադադարից մի քանի ժամ առաջ Գազայի հատվածին հարող իսրայելական քաղաքներում հնչել են ազդանշանների ձայներ։ Բացի այդ, հաղորդվել է Գազայի հատվածի ակտիվ գնդակոծման մասին։
Մինչդեռ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում անհայտ պաղեստինցի զինյալները 15 րոպեի ընթացքում խախտել են հրադադարը։ Մասնավորապես, Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է Իսրայելի հարավային ուղղությամբ արձակված հրթիռը։
Դեռևս պարզ չէ, թե որ խմբավորումն է պատասխանատու հրթիռի արձակման համար։