Քննչական կոմիտեի հաղորդագրությունը․ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, հանդիսանալով հրահանգավորումների անցկացման և մասնակիցների անվտանգությունն ապահովող պատասխանատու անձ, խախտել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի՝ 2016 թվականի նոյեմբերի 11֊ին թիվ 71-Լ հրամանով հաստատված ԳՕՍՏ 12.0.004-2015՝ «Աշխատանքի անվտանգության ուսուցում: Ընդհանուր դրույթներ» միջպետական ստանդարտի համապատասխան պահանջները:
Մասնավորապես՝ Դեբեդ գետի վարարման ընթացքում գետի վրա կազմակերպել է ռաֆտինգի /գետով փչովի ռետինե նավակի նավարկում/ ծառայություն, որպես ռաֆտի թիմի անդամներ՝ ներգրավել է սիրողական անձնակազմ, սահմանված կարգով չի նշանակել պատասխանատու անձ՝ հրահանգիչ։
Արմինե Ճաղարյանին նավարկելուց առաջ ռաֆտինգի անվտանգության հրահանգների պահանջներին առնչվող հարցերով սահմանված կարգով գրավոր ուսուցում և հրահանգավորումներ չի անցկացրել, ռաֆտից օգտվելու հրահանգների պահանջների վերաբերյալ անվտանգության գծով գիտելիքների ստուգում և հրահանգավորում չի կատարել։
Ավելին՝ այստեղ