ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի Ռուսաստանի սահմանները, դա չի կարող պատասխան քայլեր չառաջացնել. Պեսկով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն շարժվում է դեպի Ռուսաստանի Դաշնության սահմանները, դա չի կարող անհանգստություն չառաջացնել և չի կարող չառաջացնել պատասխան քայլեր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«ՆԱՏՕ-ն է, որն իր ռազմական ենթակառուցվածքներով անընդհատ շարժվում է դեպի մեր սահմանը, մենք չենք շարժվում դեպի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, ՆԱՏՕ-ն շարժվում է, և դա չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը և չի կարող չհանգեցնել պատասխան քայլերի՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին։