Ուսուցիչը պատժել է աշակերտին դասից բացակայելու համար. 10-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանում ուսուցիչը սպանել է 10-ամյա դպրոցականին՝ պատժելով դասից բացայակելու համար։ Այս մասին գրում է News9Live-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Օդիշայի Ջայպուր շրջանում։ Կեսօրվա ժամը երեքի մոտ ուսուցիչը նկատել է, որ Ռուդրա Նարայան Սեթին իր ընկերների հետ ժամանակ է անցկացնում դպրոցի բակում, թեև պետք է դասի լիներ։
Ուսուցիչը կշտամբել է դպրոցականներին բացակայելու համար և որոշել է պատժել նրանց՝ ստիպելով կքանիստ անել։ Մի քանի անգամ նստելուց հետո Սեթին անգիտակից ընկել է։ Ուսուցչուհին անմիջապես տեղեկացրել է երեխայի ծնողներին, և նրանք միասին նրան տեղափոխել են հիվանդանոց։ Սակայն բժիշկներն անզոր են եղել եւ չեն կարողացել փրկել դեռահասին։