Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել. Shamshyan.com
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ:
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի Հանրապետության իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել, այլ նաև քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին՝ չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված «ԱՏԱ Վանք Լես» ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, Արկադի Արկադիի Օհանյանի և Աբգար Նորիկի Հայրապետյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում Ա. Հայրապետյանը նախապես իր մոտ առկա սառը զենք հանդիսացող ծալովի դանակով ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով երեք անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինս պատճառելով որովայնի աջ կողային ծակած-կտրած վնասվածքի ձևով մարմնական վնասվածք, ինչի հետևանքով Ֆ. Օհանյանի ժամը 12:45-ին տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում, որտեղ էլ ժամը 13։40-ին մահացել է։
Ավելին՝ այստեղ