Ռուսաստանցի կինը փորձել է գաղտնի Ադրբեջան տեղափոխել 14 միլիոն ռուբլուն համարժեք ֆունտ ստեռլինգ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանական անձնագրով ռուսաստանցի կինը փորձել է մոտ 14 միլիոն ռուբլի տեղափոխել Ադրբեջան. նա գումարը թաքցրել է իր կոսմետիկ պայուսակի և կարուձևի համար նախատեսված հավաքածուի մեջ։ Այս մասին հայտնում է News.ru-ն:
«Դոմոդեդովո» օդանավակայանում կինը հայտնել է, որ ունի 8,5 հազար ֆունտ ստեռլինգ և 7 հազար ռուբլի կանխիկ գումար։
Սակայն ստուգման ժամանակ նրա մոտ եղած կարուձևի համար նախատեսված հավաքածուում հայտնաբերվել է ևս 95 հազար, օրագրում՝ 9,5, իսկ կոսմետիկ պարագաների համար պայուսակում՝ 7,5 հազար ֆունտ ստեռլինգ:
Կնոջը բերման են ենթարկել, նրա մոտ եղել է երկու անձնագիր՝ ռուսական և բրիտանական, նա մեկնում էր Ադրբեջան, հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։
Մաքսային ծառայության աշխատակիցների տվյալներով՝ չհայտարարագրված արժույթի ընդհանուր գումարը գերազանցել է 14 միլիոն ռուբլին։ Որոշվում է առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամի մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: