Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
Socity«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանի աղմկահարույց քրեական գործերից մեկով շոշափվում է Հայաստանի տնտեսության հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անունը։ Դատախազությունը նոյեմբերի սկզբին հանրային քրեական հետապնդում է հարուցել փողերի լվացման ինչ որ կասկածով։ Ըստ էության` գործ ունենք անցյալում կատարված պրոցեսների հետ, որոնք որևէ առնչություն չունեն ներկայումս իրականացվող ԶՊՄԿ աշխատանքների հետ։
Վերջերս, բարեբախտաբար, ճանապարհի այն մասը, որը գտնվում է Երևանի վարչական տարածքում, այսինքն՝ մինչև կամուրջը, բարեկարգվել է, ավելին՝ այդ հատվածն ամբողջությամբ լուսավորված է: Սակայն կամրջից հետո ընկած հատվածում, այսինքն՝ Կոտայքի մարզին պատկանող մասում, ճանապարհը պարզապես քարուքանդ վիճակում է: Ճիշտ է, նույնիսկ այս վիճակում հատկապես երթևեկության պիկ ժամերին բավականին մեքենաներ են անցնում այս ճանապարհով՝ շրջանցելով «Ռայկոմի», Կոմիտասի, Դավթաշենի կամրջի խցանումները, սակայն դա բավարար չէ՝ երթևեկության թեթևացմանը նպաստելու մասին խոսելու համար:
Այնինչ, այս ճանապարհի ամբողջական բարեկարգման, հնարավորության սահմաններում լայնացման, լուսավորման պարագայում Թբիլիսյան խճուղուց ընդամենը 10-15 րոպեում կարելի է հասնել Զովունի՝ Եղվարդի խճուղի, այնտեղից էլ՝ Դավթաշեն կամ Եղվարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում