Արտակարգ միջադեպ Վայոց Ձորի մարզում. մանրամասներ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սամաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկի կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Վայքի բաժին, ով հայտել է, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և մտցրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ապա ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:
Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդում և փորձում են բռնել, սակայն նա դիմադրում է, ձեռքերով և ոտքերով հարվածում է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով դիմում է փախուստի:
Ավելին՝ այստեղ