Վրաերթ՝ երևանում. հետիոտնի կյանքը փրկել չեն կարողացել. Shamshyan.com
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: