Ոչ ոք ինձ չի ձերբակալել․ Կենտրոնի թաղապետ
SocityԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ ԱԱԾ–ն մտել է իր ղեկավարած կառույց և իրեն բերման ենթարկել։ Այս մասին Past.am -ի հետ զրույցում ասաց ինքը՝ Ղուկասյանը։ «Ոչ ոք ինձ չի ձերբակալել, ոչ ԱԱԾ–ն, ոչ էլ իրավապահ այլ կառույց։ Պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեից ինձ հայտնել են, որ իրենց մոտ քննվող քննվող քրեական գործի շրջանակներում, իրեն որպես վարչական շրջանի ղեկավարի ևս որոշ հարցեր ունեն, ինչով էլ պայմանավորված անձամբ ներկայացվել եմ Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Սամվել Ղուկասյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկություն չեն հայտնում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել էին Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա անձինք և նրանց կաշառք տված անձինք։ Թաղապետին էլ հենց այս գործի շրջանակներում են հրավիրել կոմիտե։