Ապամոնտաժվել է ապօրինի շահագործվող 6 բենզալցակայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
SocityՄի շարք տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում վերջիններս սեփական ուժերով ապամոնտաժել են իրենց կողմից շահագործվող ապօրինի 6 բենզալցակայան. հայտնել է քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Նրա խոսքով Արաբկիրում Մամիկոնյաց և հարակից փողոցներում էլ ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ։ Նույն գործընթացը, ըստ Սաֆարյանի, իրականացվում է նաև Կենտրոնում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նույն կերպ վարվելու հանձնարարական տվեց նաև մյուս վարչական շրջանների ղեկավարներին։