Պարույր Սևակի դիրքերում վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է. ՊՆ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացած զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը InfoPort.am-ին տեղեկացրեց, որ որ զինծառայողը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: