Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, թե իբր Բեգլարյանը Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասնակից է և այժմ նրա տրամադրած տեղեկության հիման վրա քննություն է տարվում։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բեգլարյանը իբր «խոստովանել է», որ մասնակցել է, այսպես կոչված, «ցեղասպանական գործողություններին»: