Երևանում 28 ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա տեղափոխվել է հիվանդանոց
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ նոյեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: