Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով. Մենուա Սողոմոնյան

Socity

Մենուա Սողոմոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ մի ֆեյսբուքյան դասախոսություն փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» իրատեսության մասին՝ գիտահանրամատչելի հիմնավորումներով։
 
Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ տեղաշարժի համատեքստում, ձեռնամուխ եղավ այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն առաջ տանելուն, որի բովանդակությունը կայանում է մոտավորապես հետևյալում․ Հայաստանի տարածքով տարածաշրջանին երկրների միջև ազատ տնտեսական հաղորդակցություններն ու փոխանակումները, փոխկապելով այդ երկրների տնտեսությունները, դրանցում հանդես եկող տնտեսական շահերի խմբերին, խաղաղություն կբերեն ողջ տարածաշրջանին։ Այս հայեցակարգն իր մանրամասնությունների մեջ առաջին անգամ ներկայացվեց հոկտեմբերի 26-ին Թիֆլիսում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» համաժողովին, որից հետո այն դարձավ Հայաստանի Հանրապետության դիվանագիտության «այցեքարտերից» մեկը՝ եռանդուն քննարկման դնելով Հայաստանի արևմտյան գործընկեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներում։
 
Փաշինյանական «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, որի ձեռագիրը դժվար չէ գուշակել, թե ինչ շրջանակների է պատկանում, հիմնված է դասական տնտեսագետների դպրոցի, լիբերալ գաղափարախոսների (Ադամ Սմիթ, Դևիդ Ռիկարդո, Երեմիա Բենտամ և այլք) այն թեզերի վրա, որ ազատ ու անխոչընդոտ առևտուրը խաղաղություն է բերում։ Եվ իսկապես, առաջին հայացքից, բավական տրամաբանական է թվում այս հայեցակարգը, եթե դրան մոտենում ենք այն դիրքից, որ պետությունները, ինչպես և մարդիկ, ռացիոնալ դերակատարներ են, որ ազատ առևտրային փոխանակումներից նրանք հարստանում են, իսկ քանի որ պատերազմը մղվում է ռեսուրսների համար, ապա ազատ առևտրի պարագայում հարստանալու հանգամանքը պատերազմը դարձնում է անիմաստ մի բան։ Թիֆլիսյան համաժողովի ժամանակ, Փաշինյանը հենց այս իմաստով, մասնավորապես, նշել էր․ «Իսկ ի՞նչ է խաղաղությունը։ Դա մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով և երկխոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։ Սա է իրական խաղաղությունը»։
 
Ռազմավարական ու բարոյական նկատառումներից զատ, որ կապված են Արցախը խաղաղության ու բարեկեցության պատրալից հեռանկարին զոհաբերելու հետ (փաշինյանական խաղաղության խաչմերուկի քարտեզում Արցախի վերջին ողբերգությունից ընդամենը մեկ ամիս անց Արցախ չկա, այն կարծես չէր էլ եղել ընդհանրապես և չէին եղել հայ ժողովրդի՝ բոլոր ժամանակների ծանրագույն կորուստները հանուն Արցախի հայկականության ու ազատության), «Խաղաղության խաչմերուկը» կեղծ, սխալ ու անհիմն հայեցակարգ է՝ զուրկ խաղաղության որևէ հեռանկարից, ի թիվս այլոց, նաև հետևյալ պատճառներով պայմանավորված․
 
1/ Լիբերալ տնտեսագետների, մտածողների վերոնշյալ թեզը՝ կապված ազատ առևտրի, փոխկախվածության ու խաղաղության էֆֆեկտների հետ, գրվել, զարգացվել է պատմական կոնկրետ պայմաններում, կոնկրետ նպատակներով և կիրառելի չէ բոլոր ժամանակների ու բոլոր միջավայրերի վրա։ Այս թեզը զարգացվել է հիմնականում Անգլիայում՝ 18-րդ դարի վերջերին, 19-րդ դարի 1-ին տասնամյակներին, երբ Եվրոպայում ծավալվում էր արդյունաբերական հեղափոխությունը, իսկ Անգլիան առաջատարն էր արագ զարգացող եվրոպական բոլոր պետությունների մեջ թե՛ գաղութային էքսպանսիայի ծավալներով, թե՛ արդյունաբերական արտադրանքի ծավալներով, ուստի պատահական չէ, որ հենց Անգլիան էր ազատ առևտրի գլխավոր լոբբիստը, քանի որ հենց Անգլիան ուներ իր արդյունաբերական արտադրանքը անխոչընդոտ իրացնելու խնդիր՝ հաշվի առնելով, որ եվրոպական մյուս երկրները հաճախ դիմում էին հայրենական արտադրողին պաշտպանելու գործիքներին՝ դժվարացնելով անգլիական էժան ապրանքների մուտքն իրենց երկրներ (պրոտեկցիոնիզմ)․ այս պայմաններում Անգլիան ուներ ազատ առևտուրը որպես տիրապետող կոնցեպտ ներկայացնելու խնդիր, ինչն էլ արվում էր՝ զարգացնելով թեզ առ այն, որ ազատ առևտուրը փոխադարձ ամուր կապերով կապում է տարբեր երկրների առևտրական ու արտադրող շրջանակներին, որոնք էլ, հարստանալու բնական շարժիչ ուժից դրդված, թույլ չեն տալիս իրենց կառավարություններին՝ մեկմեկու հանդեպ դիմել ագրեսիվ գործողությունների։ Որո՞նք են այս տեսության խնդիրներն առհասարակ կամ դրա կիրառելիության խնդիրները մեր տարածաշրջանում․ նախ՝ ազատ առևտուրը փոխկախվածություն ստեղծում է համեմատաբար համաչափ տնտեսությունների միջև, կամ եթե նույնիսկ մի երկրի տնտեսությունը խիստ փոքր է մյուսից/մյուսներից, ապա այդ փոքր պետությունը պետք է ունենա մեծի/մեծերի համար կրիտիկական նշանակության տնտեսական արժեքներ կամ ենթակառուցվածքներ, մնացած բոլոր դեպքերում, երբ ազատ առևտուրը ծավալվում է տնտեսապես անհամեմատելի պետությունների միջև, հանգեցնում է ոչ թե փոխկախվածության, այլ պարզապես կախվածության։ Երկրորդ՝ անգամ տնտեսական փոխկախվածությունը չի երաշխավորում խաղաղություն այն դեպքում, երբ պետության որոշումների վրա մեծ ազդեցություն են ունենում սուբյեկտներ, որոնք ոչ մի առումով շահագրգռված կամ կաշկանդված չեն մյուս պետության հետ տնտեսական կապերով։ Նույն Անգլիան 20-րդ դարի սկզբներին ամենաինտենսիվ կապերն ուներ Գերմանիայի հետ, ինչը ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին ետ չպահեց արյունալի պատերազմից։ Երրորդ՝ ազատ առևտրի և փոխկախվածության հանգամանքը խաղաղություն կարող է բերել միայն այն պայմաններում, երբ փոխգործակցող պետությունները ժողովրդավարական են․ ժողովրդավարության պայմաններն են հնարավոր դարձնում, որ պետության ներսի տնտեսական միավորները կարողանան ազդել սեփական կառավարությունների վրա։ Իր «Քաղաքատնտեսության ու հարկահանության սկզբունքները» հանրահայտ աշխատանքում Դևիդ Ռիկարդոն պնդում էր, որ ազատ առևտուրը «․․․շահերի միասնական հանգույցով միմյանց կապում է ազգերի համաշխարհային հանրույթին՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ աշխարհով մեկ»։ Քաղաքակիրթ լինելու հանգամանքը ոչ պատահաբար է տեղ գտել Ռիկարդոյի մոտ։ Մինչդեռ մեր տարածաշրջանի վրա այս կարևոր պայմանն արտապատկերելիս չենք կարող չառերեսվել ժողովրդավարության բացակայության բազմաթիվ վկայություններից առնվազը հետևյալներին․ 1/ Թուրքիայում Էրդողանի քսանամյա կառավարումը՝ հասարակության ակնհայտ իսլամականացմամբ, կրոնապես-ազգայնապես գաղափարականացված արտաքին ու անվտանգային քաղաքականությամբ, 2/ Ադրբեջանում Իլհամ Ալիևի քսանամյա կառավարումը՝ գահը ժառանգելով հորից ու պատրաստվելով փոխանցել որդուն, մարդու տարրական իրավունքների բացակայությամբ, քաղաքական ու տնտեսական մեծամասշտաբ կոռուպցիայով և այլն, 3/ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գրեթե վեցամյա կառավարումը՝ իշխանության բոլոր թևերի ուզուրպացմամբ, սահմանադրական անկախ մարմիններում քաղաքական կառավարման հաստատմամբ, բանտերի՝ քաղբանտարկյալներով լեցունությամբ, երբեմնի քաղաքացիական հասարակության՝ իշխանությունների հետ սերտաճմամբ, պետության սահմանադրաիրավական հիմքերի կոպտագույն ոտնահարմամբ (Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանգամանքը զորօրինակ)։
 
Ազատ առևտրի, հաղորդակցության ու փոխկախվածության հանգամանքը խաղաղության հեռանկար խոստանում է՝ ազատ ժողովուրդներ ունեցող պետությունների միջև հարաբերությունների պայմաններում։ Դժվար է պատկերացնել Ադրբեջանում մի մարդու, մի մտավորականի, ով փորձի ասել, որ հայերը Հայաստանում եկվորներ չեն։
2/ Խաղաղությունն արդյունք է, ինչը կախված է պետությունների հասարակությունների նախընտրություններից, նրանից, թե ինչ են նախընտրում այդ հասարակությունները․ պայքար կենսատարածքի, սիմվոլների, գաղափարների համար, թե՞ տնտեսական բարեկեցության կառուցում՝ միմյանց հետ սերտորեն համագործակցելով ու ազատ առևտուր իրականացնելով։ Եթե պետությունների նախընտրությունները հակադրվում են միմյանց, ապա կոնֆլիկտն անխուսափելի է դառնում, եթե դրանք իրարամերժ չեն, ապա խաղաղության համար ստեղծվում են լայն հեռանկարներ, իսկ ազատ կոմունիկացիաները, ազատ առևտուրը էլ ավելի են նպաստում խաղաղության ամրապնդմանը։ Կեղծ է այն թեզը, թե ժողովուրդները միշտ էլ պատերազմ չեն ուզում։ Ժողովուրդների պայքարելու կամ պայքարից խուսափելու կամքը, վճռականությունը կախված է նրանից, թե որքանով է կարևորություն տրվում ինչ-որ արժեքի։ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Հայաստանում համատարած ոգևորություն էր, մարդիկ մեծ կարևորություն էին տալիս Արցախին, ազգային արժանապատվությանը և պատրաստ էին զոհաբերվել։ Պատերազմում պարտվելու և ժողովրդի շրջանում վերևից ներքև անընդհատ ուղղորդված վախ տարածելու հետևանքով մարդիկ սկսել են պակաս կարևորել Արցախը։ Ադրբեջանում, հակառակը, գերիշխում են ոչ թե հայերի հետ խաղաղ ապրելու տրամադրությունները, այլև գրանցված հաջողությունը զարգացնելու, իրենց տեսանկյունից պատմական արդարությունը վերականգնելու «եկվոր հայերին Արևմտյան Ադրբեջանից դուրս քշելու» տրամադրությունները։ Մի կողմից Հայաստանի հանդեպ նոր ու մեծ հաղթանակի և մյուս կողմից կոմունիկացիոն ապաշրջափակման ու ազատ առևտրի (այն էլ ենթակառուցվածքների ինքնիշխան տնօրինման սկզբունքի պայմաններում, ինչպես նախապայման է դնում Փաշինյանը) հեռանկարների միջև Ադրբեջանում նախապատվությունը տրվում է առաջինին։ Հայաստանի պարագայում, ինչպես նշեցինք, պատերազմի հանդեպ վախի ներկայիս քարոզչության, ինչպես նաև ապագաղափարայնացված հասարակության կերտման պայմաններում նախընտրության նժարը գուցե դեպի Ադրբեջանի հետ ազատ առևտուրն է թեքում, նախընտրություն, որը, սակայն իրական չէ, քանի որ ինչպես նշեցինք, այն չի կարևորվում Ադրբեջանի համար։ Հայաստանի իշխանությունների համար փույթ չէ, որ իրենք մանդատ ստացել են այնպիսի խաղաղության համար, որտեղ ներկա էր Արցախը՝ դեօկուպացված Շուշիով ու Հադրութով, կարգավիճակի հարցն էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա առաջ տանելու խոստմամբ, հանգամանք, որ այսօր բացակայում է փաշինյանական «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգում։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ Հայաստան և Ադրբեջան պետությունների նախընտրությունները շարունակում են մնալ իրարամերժ ու հակադրվող, ինչը նույն լիբերալիզմի՝ որպես միջազգային քաղաքականության գիտական տեսության հիմնադրույթներից ելնելով, հակադարձ համեմատական է խաղաղության հեռանկարին։
 
3/ Խաղաղության հեռանկարը կախված է լինում պետությունների, նրա ժողովուրդների ու ընտրանիների կողմից իրենք իրենց և մյուսներին որպես թշնամի, որպես մրցակից, թե որպես բարեկամ ընկալելուց։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում պետությունները միմյանց տարբեր դերեր են վերագրում։ Եվրոպայում, օրինակ, ավելի շատ միմյանց բարեկամներ են ընկալում, Լատինական Ամերիկայում, օրինակ, ավելի շատ միմյանց մրցակիցներ են ընկալում, դե իսկ Մեծ Մերձավոր Արևելքում գերակայում են թշնամու դերերը։ Նշված դերերը կախված են պետությունների, ժողովուրդների հավաքական ինքնություններից։ Եթե այդ ինքնությունները դերի առումով հակադրվում են, ուրեմն հեռանկարը հուսադրող չէ։ Այս տեսանկյունից երբ նայում ենք Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ժողովուրդների մոտ ինքնության տեղաշարժերի, տրանսֆորմացիաներին, ապա ի՞նչ ենք տեսնում․ Թուրքիայում վերադարձ դեպի օսմանյան ժամանակների փառքը (ինչն արտահայտվում է, ի մասնավորի, «Փառապանծ սուլթանների» մասին պատմող սերիալներով), Ադրբեջանում շարունակվում է արհեստական ազգակերտման գործընթացը՝ հիմնված հայկական մշակույթն ու պատմությունը յուրացնելու հաջողված փորձառության վրա և այդ նոր ազգի ինքնության մեջ մեծացնելով հակահայկականության դոզան (մեր ադրբեջանագետների գրառումներն ու գիտական աշխատանքները բավական են այդքանը ընդհանուր գծերով հասկանալու համար), իսկ Հայաստանում․․․ Հայաստանում ևս տարվում է հավաքական ինքնության այնպիսի տրանսֆորմացիա, որը նվազեցնում է ազգային արժանապատվությանը, բացառիկությանը, իրավունքներին տրվող կարևորությունը։ Այսպիսով ադրբեջանում երեխային տրվում է այն մեսիջը, որ պետք է շատ երեխաներ ունենալ, պետք է վերականգնել իրավունքները «Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ», ապա Հայաստանում երեխային տրվում է այն մեսիջը, որ ամեն ինչ հարաբերական է, կրոնն էլ է պայմանական, ազգն էլ, հայրենիքն էլ, կարևորը անհատն է՝ իր շահերով ու կյանքը դասավորելու համոզմունքով, ընդ որում կարևոր չէ, թե որտեղ կդասավորես կյանքդ՝ Հայաստանում, թե ԱՄՆ-ում, կարևորը, որ դու քեզ լավ զգաս։ Շատ կարևոր է սակայն նկատելը, որ Հայաստանում այդուհանդերձ կա մարդկանց կրիտիկական զանգված, որը չի տրվում այս տրանսֆորմացիաներին և վճռական է տրամադրված հայրենիքում մնալուն։ Հենց այս հանգամանքն է, որ չի լուծում ինքնությունների համատեղման հարցը, ինչով էլ պայմանավորված է Ալիևի հոխորտանքները, որ Հայաստանը պետք է գլխիվայր փոխի իր սահմանադրությունը, կրթությունը և այլն։ Դրանով է պայմանավորված նաև ազգային արժանապատվության թեմայով խոսող մարդկանց հանդեպ հալածանքները։ Եվ վերջապես, անգամ եթե լինի մի իրավիճակ, երբ հայ ժողովրդի մոտ ավարտին մոտենա ինքնության ադրբեջանամետ տրանսֆորմացիան, միևնույն է, մեր տարածաշրջանում լուծում չի տրվելու փոխբացառող ինքնության պրոբլեմին, քանի որ այստեղ ուրիշ այլ ինքնություններ ևս հակամարտության մեջ են։
 
4/ Խաղաղությունը կախված է լինում ուժային բալանսից։ Հարավային Կովկասում այդ բալանսը վերաբերում է ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Հարավային Կովկասում այդ բալանսը հաստատվում կամ փոփոխվում է ուժային կենտրոնների միջև կարողությունների բաշխվածության ստաբիլացմամբ կամ փոփոխությամբ։ Հարավային Կովկասում ռազմական ուժերով ներկայացված ուժային կենտրոններ են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։ Նրանք միմյանց հետ հարաբերվելու, մրցակցելու կամ թշնամանալու դարավոր պատմություն ունեն և մեկմեկու համար կանխատեսելի են Հարավային Կովկասում։ Հետերկբևեռյան անկայուն աշխարհակարգում նրանք մրցակցում ու համագործակցում են, կռվեցնում միմյանց զենքերը և նստում, պայմանավորվում։ Այսօր խիստ դժվար է պատկերացնել, որ նրանք սիրահոժար իրենց հարավկովկասյան ակումբն (3+3) ընդունեն նոր ուժային կենտրոնի՝ ի դեմս Արևմուտքի։ Որքան էլ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ լինի, միևնույն է, նա՝ որպես ռազմական ինքնաբավության և քաղաքական անկախության բարձր աստիճանի հասած տարածաշրջանային տերություն, դիմակայելու է այն նախաձեռնություններին, որոնք կապահովեն Արևմուտքի ռազմական ներկայությունն այստեղ։ Չեմ խոսում, թե ինչ արձագանք կարող են տալ նման տենդենցներին մյուս երկուսը՝ ՌԴ-ն ու Իրանը։ Իսկ այժմ Հայաստանն ինքը, սուվերենության անվան ներքո ձեռնամուխ է լինում գործընթացների, որոնք կարող են սասանել հարավկովկասյան փխրուն բալանսը․ Հայաստանը ձեռնամուխ է լինում քայլերի, որոնք խիստ վտանգավոր են նշված երեք դերակատարների համար, ովքեր զենքով ու զորքով են ներկայացված մեր տարածաշրջանում։
«Խաղաղության խաչմերուկի» գաղափարը գուցե գայթակղիչ հնչի։ Բայց, ինչպես ասում են, ամեն փայլող բան ոսկի չէ։ Խաղաղությունը անվտանգության երաշխիք չէ, ինչպես բառախաղ է անում Փաշինյանը։ Ազատ առևտրով ու կոմունիկացիոն ապաշրջափակումներով խաղաղության հնարավոր չէ հասնել։ Խաղաղության շանսերը տեսանելի կլինեն, եթե մի հրաշքով Թուրքիայում և Ադրբեջանում մեկնարկեն ինքնության պոզիտիվ փոփոխություններ, երբ այնտեղ դադարի հայատյացության պետական հովանավորությունը։ Իսկ քանի դեռ դա հեքիաթի ժանր է, ուստի խաղաղության հեռանկարը շարունակում է կախված մնալ ինքնօգնությունից, քանի որ, ինչպես ռեալիզմի մեծերից մեկն է ասել․ «Միջազգային քաղաքականության մեջ Աստված օգնում է նրան, ով օգնում է ինքն իրեն»։

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close