Զելենսկին թվել է երկրներ, որտեղ «Ռուսաստանը ծրագրում է թեժացնել իրավիճակը»
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների բռնկման հետևում կանգնած են Ռուսաստանը և Իրանը, սակայն Մոսկվան ցանկանում է պատերազմներ հրահրել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում: Այս մասին, ինչպես գրում է lenta.ua-ն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մերձավոր Արևելքում այս պայթյունի հետևում, մեր համոզմամբ, կանգնած է Ռուսաստանը՝ իր դաշնակից Իրանի հետ։ Սա միակ մարտահրավերը չէ: Այժմ տեղեկատվական տարածքում միայն մեկ նման թեժ հակամարտություն կա՝ Մերձավոր Արևելքում, բայց ուշադրություն դարձրեք նաև Բալկաններին»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան տեղեկություններ ունի առ այն, որ Ռուսաստանը երկար ծրագիր ունի՝ Մերձավոր Արևելքը, Բալկանները երկրորդն են լինելու, և եթե աշխարհը հիմա ոչինչ չանի, նորից պայթյուն կլինի։ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի բալկանյան մի երկիր պայքարի մեկ այլ երկրի դեմ։
«Հաջորդը Մոլդովան է։ Հավատացեք, այնտեղ նույն բանն են անում։ Նրանք հիմա սկսում են խարխլել իրավիճակը Մոլդովայում՝ ցույց տալով, որ այնտեղ ընտրությունների հետ ինչ-որ բան այն չէ։ Ինչի՞ համար, որպեսզի ընտրությունները հակասահմանադրական ճանաչվեն, եվրոպամետ իշխանությունը փլուզվի: Սա այն է, ինչ անում է Ռուսաստանը»,- պարզաբանել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ռուսաստանը նման բազմաթիվ քայլեր է նախատեսել ու զուգահեռաբար անում է դրանք։ Նա օրինակ է բերել Աֆրիկայում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը։