Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում. 13-ամյա տղան քթի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում:
Ժամը 21:20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք, ձախ քթանցքի վերին անկյան պատռված վերք, քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի և ոստիկանության քրեական հետախուզության խմբի ծառայողները, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 13-ամյա Էրիկ Ռ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում՝ ծեծի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, դպրոցում վիճաբանության ժամանակ նույն դպրոցի սաներ 14-ամյա Գոռ Գ.-ն, 14-ամյա Նարեկ Գ.-ն վիճաբանել են Էրիկ Ռ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: